Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Այդտեղ ռուսների համար տեղ չկա

Այդտեղ ռուսների համար տեղ չկա
02.12.2024 | 13:41

Հոգեբուժության ցանկացած պրոֆեսոր ձեզ կապացուցի, որ անգամ խելագարությունը ունի իր սիստեմը:

Այն, ինչ կատարվում է հիմա ՝ Արցախի կորստից մինչև Սիրիայի դեպքեր, Իսրայել-պաղեստինյան հակամարտություն ու հրադադար , ռուս-ուկրաինական ու Վրաստանի ընդդիմություն, անգամ Թրամփի հաղթանակ ու մնացած ամեն ինչը, պիտի դիտարկել մեկ միասնական սիստեմի մեջ:

Սիստեմ, որի մեջ չի կարելի կամայականորեն փոխել օրինաչափությունների ու պատահակնությունների տեղերը:

Նման կերպ վարվողը, դատպարտված է չարաչար սխալվելու:

Վերջին հաշվով, սխալներն էլ ունեն իրենց սիստեմը, որը հանգեցնում է ցավալի պարտության:

Ամենաթարմ սխալը, վրացական ներկա դեպքերի մեկնաբանությունն է :

Օրբանի Վրաստան այցից հետո, վրացական իշխող ուժի

հետևում տեսան ռուսներին:

ՈՒ մոռացվեց, որ Օրբանը այդ այցից առաջ Թրամփին էր հնդիպել:

Եթե սիստեմավորենք, կտեսնենք, որ Վրստանում բախվում

են ի դեմս Զուրաբիշվիլու, Բրիտանիան, մյուս կողմից,

ի դեմս Բիձինաշվիլու ՝ Վատիկանը:

Այդտեղ ռուսների համար տեղ չկա:

Իսկ և՛ Օրբանը, և՛ Ֆիցոն, և՛ Վուչիչը և Ռումինիայի նախագահի աթոռի ռեալ հավակնորդը, ոչ թե պուտինականներ են, այլ պապականներ:

Անշնորհակալ գործ է խորհուրդ տալը, բայց փորձեք սիստեմից ոչինչ դեն չնետել, անգամ այնպիսի պատահական թվացող մի դետալ, ինչպես ՀՀ վարչապետի ու իր ընտանիքի այցը Վատիկան ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ